Խորհրդի նիստեր
Հիմնադրամի խորհրդի 19-րդ նիստ
Տեղեկացնում ենք, որ 2022 թվականի ապրիլի 20-ին տեղի է ունեցել Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի խորհրդի նիստ հետևյալ օրակարգով
- Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հաշվետվություն (01.01․2022 - 31.03․2022)
- Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշում (20.04.2022)
- Գործադիր հանձնաժողովի ձևավորման, գործունեության և լուծարման կարգ (20.04.2022)
Հիմնադրամի խորհրդի 18-րդ նիստ
Տեղեկացնում ենք, որ 2022 թվականի փետրվարի 18-ին տեղի է ունեցել Զինապահի խորհրդի նիստ հետևյալ օրակարգով
- Հոգաբարձուների խորհրդի 18․02․2022.թ-ի նիստի օրակարգի հաստատում,
- 2017թ․-ից առաջ տեղի ունեցած դեպքերով հատուցումների տրամադրման կարգի մասին որոշման հաստատում
- 2021թ․-ի բյուջեի կատարողականի հաստատում
- ԱՄՆ այցի ամփոփում
- Այլ հարցեր
Հիմնադրամի խորհրդի 17-րդ նիստ
Տեղեկացնում ենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել Զինապահի խորհրդի նիստ հետևյալ օրակարգով.
- Հոգաբարձուների խորհրդի 22․12․2021.թ-ի նիստի օրակարգի հաստատում,
- Հիմնադրամի տնօրենի 2021 թվականի (01․06․2021-01․12․2021) գործունեության հաշվետվության լսում
- Այլ հարցեր
Հիմնադրամի խորհրդի 16-րդ նիստ
Տեղեկացնում ենք, որ 2021 թվականի հունիսի 23-ին տեղի է ունեցել Զինապահի խորհրդի նիստ հետևյալ օրակարգով.
- Հիմնադրամի տնօրենի 2020 և 2021 թվականների (մինչև մայիսի 31-ը) գործունեության հաշվետվության լսում:
- Հիմնադրամի Ֆինանսական հաշվետվությունների և արտաքին աուդիտի հաշվետվության հաստատում:
- Հարկային մարմնին հիմնադրամների կողմից ներկայացվող 2020թ․-ի հաշվետվության հաստատում։
- Հիմնադրամի նոր կառուցվածքի հաստատում:
- Հիմնադրամի Կանոնադրության նոր խմբագրությամբ հաստատում (կապված Օրենքում տեղի ունեցած փոփոխությունների հետ):
- Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կանոնակարգի հաստատում:
- Հիմնադրամի գործադիր հանձնաժողովի նոր կազմի և կանոնակարգի նոր խմբագրությամբ հաստատում:
- Հիմնադրամի արտաքին աուդիտ իրականացնող կազմակերպության ընտրության կարգի նոր խմբագրությամբ հաստատում:
- Հիմնադրամի էթիկայի կանոնների հաստատում:
- Հիմնադրամի Ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովի կազմման և գործունեության կարգի փոփոխության հաստատում:
- Հիմնադրամի կողմից իրականացվող գնումների կարգի հաստատում:
- Հաշվապահական հաշվառման քաղաքականության հաստատում:
Հիմնադրամի խորհրդի 15-րդ նիստ
Տեղեկացնում ենք, որ 2021 թվականի փետրվարի 10-ին տեղի է ունեցել Զինապահի խորհրդի նիստ հետևյալ օրակարգով.
- Հիմնադրամի Խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություն,
- Հիմնադրամի կողմից իրականացված աշխատանքների ներկայացում,
- Հիմնադրամի կողմից իրականացվելիք աշխատանքների ներկայացում,
- Հիմնադրամի աշխատակիցների ներգրավման գործընթացի ներկայացում,
- Հիմնադրամի գնումների գործընթացի կազմակերպման և անցկացման վերաբերյալ Խորհրդի որոշման ընդունումը՝ համաձայն հավելված 1-ի։
Հիմնադրամն ունի հոգաբարձուների նոր խորհուրդ հունվարի 29-ի որոշմամբ:
Առաջնորդվելով «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով՝ նիստն անց է կացվել հեռակա կարգով՝ Զում հարթակի կիրառմամբ:
Հիմնադրամի Խորհրդի 14-րդ նիստը.
Հիմնադրամի Խորհրդի 14-րդ նիստը տեղի ունեցավ 2020 թվականի մայիսի 18-ին: Նիստն ուներ հետեւյալ օրակարգը.
- Հոգաբարձուների խորհրդի 18.05.2020թ.-ի նիստի օրակարգի հաստատում,
- Հիմնադրամի գործունեության (կատարված աշխատանքների) վերաբերյալ տնօրենի հաշվետվություն (կից ներկայացվում է),
- Հիմնադրամի 2019թ.-ի բյուջեյի կատարողականի և 2020թ. բյուջեյի հաստատում (կից ներկայացվում է),
- Հիմնադրամի տարեկան ֆինանսական Հաշվետվության հաստատում (կից ներկայացվում է),
- Հիմնադրամի 2019թ.-ի գործունեության մասին հաշվետվության հաստատում (կից ներկայացվում է), www.azdarar.am կայքում հրապարակման համար:
- Այլ հարցեր:
Հիմնադրամի Խորհրդի 13-րդ նիստը.
Հիմնադրամի Խորհրդի 13-րդ նիստը տեղի ունեցավ 2019 թվականի հոկտեմբերի 9-ին:
- Հոգաբարձուների խորհրդի 09.10.2019թ.-ի նիստի օրակարգի հաստատում,
- Հիմնադրամի գործունեության (կատարված աշխատանքների) վերաբերյալ տնօրենի հաշվետվություն (կից ներկայացվում է),
- Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի 2017թ. հոկտեմբերի 3-ի «Նույն զինծառայողի կապակցությամբ հատուցման դեպքի թոթոխության պարագայում վճարման ենթակա հատուցման գումարի վերահաշվարկման կարգը հաստատելու վերաբերյալ» թիվ 15 որոշմամբ հաստատված կարգում փոփոխություն կատարելու վերաբերյալ որոշում,
- Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի 2017թ.-ի մարտի 2-ի թիվ 9 որոշմամբ հաստատված «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հատուցման գումարների վճարման կարգը հաստատելու վերաբերյալ» որոշմամբ հաստատված՝ կարգում փոփոխություն կատարելու որոշում,
- Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի 2017թ.-ի մարտի 2-ի «Հիմնադրամի կողմից եռամսյակային հաշվետվությունների հրապարակման կարգը, ձևը սահմանելու վերաբերյալ» թիվ 10 որոշմամբհաստատված՝ կարգում փոփոխություն կատարելու որոշում,
- Այլ հարցեր:
Հիմնադրամի Խորհրդի 12-րդ նիստը.
Հիմնադրամի Խորհրդի 12-րդ նիստը տեղի ունեցավ 2019 թվականի հուլիսի 17-ին:
- Հոգաբարձուների խորհրդի 17.07.2019թ. նիստի օրակարգի հաստատում,
- Հիմնադրամի գործունեության (կատարված աշխատանքների) վերաբերյալ տնօրենի հաշվետվություն (կից ներկայացվում է),
- Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի 2017թ.-ի մարտի 2-ի թիվ 9 որոշմամբ հաստատված կարգում լրացումներ կատարելու վերաբերյալ որոշում, (կից ներկայացվում է),
- Այլ հարցեր:
Հիմնադրամի Խորհրդի 11-րդ նիստը.
Հիմնադրամի Խորհրդի 11-րդ նիստը տեղի ունեցավ 2019 թվականի մարտի 22-ին: Նիստն ուներ հետեւյալ օրակարգը.
- Հոգաբարձուների խորհրդի 22.03.2019թ.-ի նիստի օրակարգի հաստատում,
- Հիմնադրամի գործունեության (կատարված աշխատանքների) վերաբերյալ տնօրենի հաշվետվություն (կից ներկայացվում է),
- Հիմնադրամի 2018թ.-ի բյուջեյի կատարողականի և 2019թ. բյուջեյի հաստատում (կից ներկայացվում է),
- Հիմնադրամի տարեկան ֆինանսական Հաշվետվության հաստատում (կից ներկայացվում է),
- Հիմնադրամի 2018թ.-ի գործունեության մասին հաշվետվության հաստատում (կից ներկայացվում է), www.azdarar.am կայքում հրապարակման համար,
- Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի 2017թ.-ի մարտի 2-ի թիվ 3 որորշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ (կից ներկայացվում է),
- Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի կողմից 2008-2014թթ.-ի տեղի ունեցած դեպքերի հատուցման գումարների վճարման վերաբերյալ որոոշման ընդունում (կից ներկայացվում է),
- Այլ հարցեր:
Հիմնադրամի Խորհրդի 10-րդ նիստը.
Հիմնադրամի Խորհրդի 10-րդ նիստը տեղի ունեցավ 2018 թվականի դեկտեմբերի 13-ին: Նիստն ուներ հետեւյալ օրակարգը.
- Հոգաբարձուների խորհրդի 13.12.2018թ.-ի նիստի օրակարգի հաստատում,
- Հիմնադրամի գործունեության (կատարված աշխատանքների) վերաբերյալ տնօրենի հաշվետվություն (կից ներկայացվում է),
- «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2017 թվականի մարտի 2-ի թիվ 4 որոշմամբ հաստատված կարգի Հավելված 1.1-ով սահմանված «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի Գործադիր հանձնաժողովի կազմ»-ում փոփոխություն կատարելու մասին» որոշման ընդունում,
- «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի կողմից 2015 և 2016 թվականներին տեղի ունեցած դեպքերի հատուցման գումարների վճարման մասին» Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի խորհրդի 09.08.2018թ. թիվ 6 որոշման մեջ լրացումներ կատարելու վերաբերյալ» որոշման ընդունում,
- Գաղտնի,
- Գաղտնի,
- Այլ հարցեր:
Հիմնադրամի Խորհրդի 9-րդ նիստը.
Հիմնադրամի Խորհրդի 9-րդ նիստը տեղի ունեցավ 2018 թվականի սեպտեմբերի 25-ին: Նիստն ուներ հետեւյալ օրակարգը.
Հիմք ընդունելով Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի (այսուհետ նաև՝ Հիմնադրամ) կանոնադրության 38-րդ կետը՝ 25.09.2018թ. հարցման կարգով անցկացվելու է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ՝ հետևյալ օրակարգով.
- «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2017 թվականի մարտի 2-ի թիվ 9 որոշմամբ հաստատված կարգում փոփոխություն և լրացումներ կատարելու վերաբերյալ» որոշում
Հիմնադրամի Խորհրդի 8-րդ նիստը.
Հիմնադրամի Խորհրդի 8-րդ նիստը տեղի ունեցավ 2018 թվականի օգոստոսի 9-ին: Նիստն ուներ հետեւյալ օրակարգը.
- Հոգաբարձուների խորհրդի 09.08.2018թ. նիստի օրակարգի հաստատում,
- Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի կողմից 2015 և 2016 թվականներին տեղի ունեցած դեպքերի հատուցման գումարների վճարման վերաբերյալ որոշման ընդունում (կից ներկայացվում է),
-
Զինծառայոների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի 2017թ. հոկտեմբերի 3-ի թիվ 15 որոշմամբ հաստատված կարգում լրացումներ կատարելու վերաբերյալ (կից ներկայացվում է):
Հիմնադրամի Խորհրդի 7-րդ նիստը.
Հիմնադրամի Խորհրդի 7-րդ նիստը տեղի ունեցավ 2018 թվականի հուլիսի 19-ին: Նիստն ուներ հետեւյալ օրակարգը.
- Հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նշանակում:
Հիմնադրամի Խորհրդի 6-րդ նիստը.
Հիմնադրամի Խորհրդի 6-րդ նիստը տեղի ունեցավ 2018 թվականի հունիսի 14-ին:
- Հոգաբարձուների խորհրդի 14.06.2018թ. նիստի օրակարգի հաստատում,
- Հիմնադրամի գործունեության (կատարված աշխատանքների) վերաբերյալ տնօրենի հաշվետվություն (կից ներկայացվում է),
- Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2017 թվականի մարտի 2-ի թիվ 9 որոշմամբ հաստատված Հատուցման գումարների վճարման կարգում լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման ընդունում (կից ներկայացվում է),
- Հիմնադրամի ներքին աուդիտի 2018թ. տարեկան ծրագրի հաստատում (կից ներկայացվում է),
- Այլ հարցեր:
Հիմնադրամի Խորհրդի 5-րդ նիստը.
Հիմնադրամի Խորհրդի 5-րդ նիստը տեղի ունեցավ 2018 թվականի մարտի 13-ին: Նիստն ուներ հետեւյալ օրակարգը.
- Հոգաբարձուների խորհրդի 13.03.2018թ. նիստի օրակարգի հաստատում,
- Հիմնադրամի գործունեության (կատարված աշխատանքների) վերաբերյալ տնօրենի տարեկան հաշվետվություն (կից ներկայացվում է),
- Հիմնադրամի տարեկան ֆինանսական հաշվետվության հաստատում (կից ներկայացվում է ՄԱՍ 1, ՄԱՍ 2 ),
- Հիմնադրամի 2017թ. գործունեության մասին հաշվետվության հաստատում (կից ներկայացվում է)՝ azdarar.am կայքում հրապարակման համար,
- Զոհված զինծառայողներ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանի, Էդգար Գրիգորի Նարայանի, Էրիկ Գագիկի Աբովյանի, Գարիկ Արտաշեսի Վարդանյանի շահառուներին հատուցման գումարները վճարելու վերաբերյալ որոշման ընդունում (կից ներկայացվում է),
- Գաղտնի,
- Այլ հարցեր:
Հիմնադրամի Խորհրդի 4-րդ նիստը.
Հիմնադրամի Խորհրդի 4-րդ նիստը տեղի ունեցավ 2017 թվականի դեկտեմբերի 13-ին: Նիստն ուներ հետեւյալ օրակարգը.
- Հոգաբարձուների խորհրդի 13.12.2017թ. նիստի օրակարգի հաստատում,
- Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման Հիմնադրամի խորհրդի նիստերի գումարման ժամանակացույցի հաստատում (կից ներկայացվում է),
- Հիմնադրամի ներքին աուդիտի 2018թ. տարեկան ծրագրի հաստատում և «Ռիսկերի Տեղեկագիր - 2018» ներկայացում,
- Գաղտնի,
- Հիմնադրամի 2018 թվականի բյուջեի հաստատում,
- «Հիմնադրամի Դեսպաններ» ծրագրի հաստատում (կից ներկայացվում է),
- Հիմնադրամի գործունեության (կատարված աշխատանքների) վերաբերյալ տնօրենի հաշվետվություն (կից ներկայացվում է),
- «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու նախօրեին զոհված և մահացած զինծառայողների հատուցման հնարավորության վերաբերյալ իրավական եզրակացություն (կից ներկայացվում է),
- Տեղեկանք 2017թ. նոյեմբերի 9-ին և դեկտեմբերի 4-ին կատարված հատուցումների վերաբերյալ,
- Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի 2017 թվականի մարտի 2-ի թիվ 9 որոշմամբ հաստատված կարգում փոփոխություն եւ լրացում կատարելու վերաբերյալ որոշման ընդունում (կից ներկայացվում է),
- «Հիմնադրամի կողմից եռամսյակային հաշվետվությունների հրապարակման կարգը, ձևը սահմանելու վերաբերյալ» կարգի Հատուցումների վերաբերյալ հաշվետվության ձեւի փոփոխության հաստատում (կից ներկայացվում է),
- Այլ հարցեր:
Հիմնադրամի Խորհրդի 3-րդ նիստը.
Հիմնադրամի Խորհրդի 3-րդ նիստը տեղի ունեցավ 2017 թվականի հոկտեմբերի 3-ին: Նիստն ուներ հետեւյալ օրակարգը.
- Հոգաբարձուների խորհրդի 03.10.2017 թ. նիստի օրակարգի հաստատում
- Նույն զինծառայողի կապակցությամբ հատուցման դեպքի փոփոխության պարագայում վճարման ենթակա հատուցման գումարի վերահաշվարկման կարգի հաստատում
- Հիմնադրամի լոգոն արտացոլող տիպերով ապրանքներ ձեռք բերելու կամ ծառայություններից օգտվելու միջոցով նվիրաբերությունների հավաքագրման կարգը
- Հիմնադրամի գործունեության (կատարված աշխատանքների) վերաբերյալ Հիմնադրամի տնօրենի հաշվետվություն
- Գաղտնի
- Այլ հարցեր
Հիմնադրամի Խորհրդի 2-րդ նիստը.
Հիմնադրամի Խորհրդի 2-րդ նիստը տեղի ունեցավ 2017 թվականի հուլիսի 3-ին ժամը 10:30-ին: Նիստն ուներ հետեւյալ օրակարգը.
- Հոգաբարձուների խորհրդի 03.07.2017թ. նիստի օրակարգի հաստատում
- Հիմնադրամի ներքին աուդիտ իրականացնող մարմնի անդամի նշանակում (կից ներկայացվում է),
- Հիմնադրամի ներքին աուդիտի կանոնադրության հաստատում (կից ներկայացվում է),
- Հիմնադրամի Նվիրաբերությունների հավաքագրման եղանակների հայեցակարգի հաստատում (կից ներկայացվում է),
- Հիմնադրամի խորհրդի նիստերի անցկացման ժամանակացույցի սահմանում,
- Հիմնադրամի և ՀՀ ԿԲ-ի կողմից մշակված և Շահառուների համար նախատեսված «Ֆինանսական խորհուրդներ փորձագետներից» գրքույկի ներկայացում (ի գիտություն),
- Հիմնադրամի գործունեության (կատարված աշխատանքների) վերաբերյալ տնօրենի հաշվետվություն (կից ներկայացվում է),
- Այլ հարցեր:
Հիմնադրամի Խորհրդի անդրանիկ նիստը տեղի ունեցավ 2017թ.-ի մարտի 2-ին:
Դուք կարող եք խորհրդի նիստի Օրակարգին ծանոթանալ այստեղ:
Խորհրդի նիստի ընթացքում որոշվել է.
- Վիգեն Սարգսյանին (ՀՀ պաշտպանության նախարար) ընտրել Հիմնադրամի Խորհդի նախագահ:
- Վարուժան Ավետիքյանին (ՀՀ կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության պետ) նշանակել Հիմնադրամի տնօրեն:
- Հաստատել Հիմնադրամի 2017 թվականի բյուջեն:
- Հաստատել Հիմնադրամի հաստիքացուցակը:
- Հաստատել Հիմնադրամի Գործադիր հանձնաժողովի ստեղծումը և Հիմնադրամի գործադիր հանձնաժողովի կազմը:
- Հաստատել Նվիրաբերությունների ներգրավման կարգը:
- Հաստատել Ակտիվների և պարտավորությունների կառավարման մարմնի կազմման և գործունեության կարգը:
- Հաստատել Հատուցման գումարների վճարման կարգը:
- Հաստատել Հիմնադրամի արտաքին աուդիտ իրականացնող կազմակերպության ընտրության կարգը:
- Հաստատել «Հիմնադրամի կողմից եռամսյակային հաշվետվությունների հրապարակման կարգը, ձևը սահմանելու վերաբերյալ» կարգը եւ տրամադրված հատուցումների հաշվետվության ձեւը: